Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Իմ ներկայությունը

Իմ ներկայությունը
13.02.2026 | 21:59
Փետրվարի 14
Դուք չեք գիտակցում, որ մտահոգությունների բեռան տակ կճզմվեիք ուղղակի, եթե չլինեին Ինձ հետ առանձնանալու այս ժամերը, երբ կարողանում եք վերանորոգվել լիովին: Սակայն այդպես էլ դուք չեք կարողանում ըմբռնել Իմ ներկայության զորացնող ու բժշկող հատկությունը: Այսօրինակ իմացությունը վեր է մարդկային ձեր կարողությունից:
Իմ ներկայությամբ ապրելը կբուժեր այս խեղճ ու հիվանդ աշխարհը, եթե ամեն օր մի հոգի կամ մի խումբ սպասեր Իմ ներկայությանը: Այնպես արեք, որ երբեք զանց չառնեք այն ժամանակը, որ հատկացված է ինձ հետ առանձնանալու համար:
Դուք աստիճանաբար Իմ ներկայությունը կստանաք` ֆիզիկական, իմացական և հոգևոր առումով: Այն մարդիկ, որ կտեսնեն ձեզ կամ առնչություն կունենան ձեզ հետ, ձեզ հետ ունեցած այդ հարաբերությամբ Ինձ կմոտենան և ձեր բարերար ազդեցությունը կամաց-կամաց կտարածվի:
Դուք երկրի մի կետը սուրբ տեղի կվերածեք: Աշխատեք շարունակ գործածել ձեզ ուրիշների օգուտի ու ձեր առաջադիմության համար, որովհետև այդ է այս ժամանակի մեջ ձեզ տրված պարտականությունը, սակայն լավագույնը, որ ձեր երկուսից մեկը կարող է անել Ինձ համար ու անում է` Ինձ հատկացված առանձնացումի այս ժամերն են:
Կարո՞ղ եք հասկանալ, այս բանի կարևորությունը:
Գիտե՞ք, որ ձեր յուրաքանչյուր մտածումը, գործունեությունը, աղոթքը, ցանկությունները հավաքվում ու Ինձ են մատուցվում հիմա, առանձնության այս նվիրական ժամին:
ՈՒրախ եղեք, որ Ես ձեզ հետ եմ:
Ես աշխարհ եկա այս բանի համար, որ մարդկանց առաջնորդեմ Աստծո մոտ` Նրա հետ հոգով խոսելու և առնչվելու համար:
Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ